Կազմակերպության մասին

"HVAC-PD Engineers"  կազմակերպությունը  հիմնադրվել է 2012 թվականին Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում։ Կատարված որակյալ աշխատանքների շնորհիվ՝ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել Նիդերլանդների Թագավորությունում, իսկ 2018 թվականին արդեն հանդիսավոր կերպով բացվեց նաև Հայաստանյան գրասենյակը։

Մեր մասնագիտացումը

Մենք նախագծում և մոդելավորում ենք ջեռուցման, հովացման, օդափոխության, օդորակման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր հասարարական և բազմաբնակարան շենքերի, երկնաքերերի, գրասենյակային տարածքների, հյուրանոցների, հիվանդանոցների, սպորտային համալիրների, արտադրական տարածքների, կաթսայատների, և այլ բարդ կոնստրուկտիվ շինությունների համար:

Մեր նպատակն է ժամանակակից մեթոդներով որակյալ լուծումներ տալ մեր պատվիրատուների նախագծերին։

Մենք խիստ հետևում ենք միջազգային ստանդարտներին և նորմերին, որպեսզի մեր իրականացրած նախագծերը միշտ լինեն՝

1․ Մոնտաժման համար հեշտ ընթեռնելի

2․ Օգտագործվող ապրանքները և քանակը վերահսկելի

3․ Արդյունավետ, տնտեսող և հուսալի

Մեր աշխատանքային փորձը

Այս տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 90 նախագիծ, որոնց յուրաքանչյուրի բյուջեն կազմել է 200 հազարից մինչև 8 միլիոն եվրո:

Վերը նշված աշխատանքները կատարվում են BIM տեխնոլոգիայով:

BIM-ը (Bulding Information Modeling) տեխնոլոգիան հիմնված է 3D մոդելավորման վրա, կամ որ նույնն է երևակայական (վիրտուալ) շինարարություն թվային աշխարհում: Այն թույլ է տալիս տեսնել հնարավոր թերությունները, վերլուծել և գտնել օպտիմալ լուծումները մինչ շինարարության սկսելը: BIM մոդելը շատ են օգտագործում 3D արտացոլմամբ շենքերի նախագծման համար: BIM մոդելի օգտագործումը  հեշտացնում է  որոշումներ կայացնել, մոդելային շատ տարբերակներ առաջարկել  և թույլ է տալիս մեր մտահաղացումները ներկայացնել պատվիրատուներին և նախագծի մնացած մասնակիցներին: Այն նվազեցնում է ձախողման ծախսերը, հստակեցնում է պլանավորումը, կրճատում ժամկետները: BIM մոդելը՝ նախագծի մտահաղացումից սկսած մինչև շահագործումը, հնարավորություն է տալիս վերահսկել ֆինանսական և տեխնիկական շարժը։

Գործիքակազմը

Բազմաթիվ ծրագրերից մեր նախապատվությունը հանգել է Autodesk կազմակերպության Revit և AutCAD ծրագրերի վրա։ Որպես ինֆորմացիաի բազա մենք օգտագործում ենք StabiCAD հոլանդական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս նախագծերը իրականացնել իրական ապրանքատեսականիով և տեսքով (Level fo detail “LOD400”)։
Հաշվարկները կատարում ենք VABI ինժեներական ծրագրով։ Կոորդինացիան իրականացնում ենք BIMcollab, NAVISWORK, SOLIBRIE և BIM Tekla ծրագրերով։ Ինֆորմացիան փոխանակում ենք BIMglue, A360, Dropbox, Docstream և Sharepoint հարթակներով։

Մեր Թիմը

  • Էդգար Մովսիսյան

    Հիմնադիր Տնօրեն

 

  • Արեգ Մեհրաբյան

    Մենեջեր

  • Տարոն Հովհաննիսյան

    Ճարտարագետ, BIM մոդելավորող

  • Հակոբ Պետրոսյան

    Ճարտարագետ, BIM մոդելավորող

  • Գոհար Ալիխանյան

    Ճարտարագետ, BIM մոդելավորող

  • Անահիտ Սողոյան

    Ճարտարագետ, BIM մոդելավորող

  • Ժիրայր Գասպարյան

    Տնտեսվար

  • Դերիկ Գրիգորյան

    Ճարտարապետ, BIM մոդելավորող

  • Մերի Առաքելյան

    Ճարտարագետ, BIM մոդելավորող

  • Սյուզաննա Թահմազյան

    Ճարտարապետ, BIM մոդելավորող

  • Սլավիկ Մուրադյան

    Ճարտարապետ, BIM մոդելավորող

  • Արեն Առաքելյան

    Ճարտարագետ, BIM մոդելավորող

  • Տարոն Մալխասյան

    Ճարտարապետ, BIM մոդելավորող